Եվրոպա

Եվրոպան մոտ 200 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության համար. Լեհաստանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Եվրոպան մոտ 200 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության համար. Լեհաստանի ԱԳ նախարար

Եվրամիությունը մոտ 200 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության համար Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության սկզբից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

«Այժմ Եվրոպան լիովին ֆինանսավորում է պատերազմը, քանի որ ամերիկյան ֆինանսավորումը դադարեցվել է անցյալ տարվա հունվարին: Մենք (խմբ.՝ նկատի ունի Եվրոպան) ծախսել ենք մոտավորապես 200 միլիարդ (եվրո), և մենք նաև երկարաձգել ենք ֆինանսավորումը 90 միլիարդ եվրոյի չափով հետագա երկու տարիներին Ուկրաինային աջակցելու համար», - նշել է Սիկորսկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում