Վրաստանի ԱԳ փոխնախարարը Վաշինգտոնում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է գործընկերության զարգացումը, հարաբերությունների վերականգնումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ առևտրի փոխնախարարներ Ուիլյամ Քիմմիթի և Ջեֆրի Քեսլերի հետ։ Ինչպես «Արեմնպրես»-ը տեղեկանում է News Georgia-ից, այս մասին հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան գործընկերության զարգացումը լոգիստիկայի, տարածաշրջանային առևտրի, թվային տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության և նորարարության ոլորտներում։ Նաև անդրադարձել է կատարվել ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերին, հետագա համագործակցության հեռանկարներին և Վրաստանի դերին Միջին միջանցքի զարգացման գործում։ Ուշադրության առանցքում է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ներդրումների ներգրավման հնարավորությանը։

Ավելի վաղ Դարսալիան և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների՝ ռազմավարական պլանավորման ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասի և պետքարտուղարի տեղակալներ Չարլզ Յոքիի և Բրենդան Հանրահանի հետ։ Վրացական կողմը հաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամությունը և ընդգծել ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։

Ամերիկյան կողմը չի բացահայտել բանակցությունների մանրամասները։

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն արդեն երկու տարի է՝ սառեցված է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ։ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ, հույս ունեն, որ այս քաղաքականությունը կվերանայվի Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում