Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կշարունակի Կիևին զենք մատակարարել ՆԱՏՕ-ի միջոցով. Ուիթաքեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կշարունակի Կիևին զենք մատակարարել ՆԱՏՕ-ի միջոցով. Ուիթաքեր

Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին կշարունակի ՆԱՏՕ-ի միջոցով զենք մատակարարել Կիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։

«Այնքան ժամանակ, որքան պահանջվի հաշտության համաձայնագիր կնքելու համար, մենք պատրաստ ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, այնուհետև նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի նրանք (Կիևը), նախ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ ունենան, և, երկրորդը, հարձակողական զենք ունենան, որը կօգնի նրանց շարունակել պայքարը», - Ուիթաքերն ասել է Newsmax հեռուստաալիքի եթերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում