ՌԴ ԱԳ նախարարությունն անընդունելի է համարել «կամեցողների կոալիցիայի» զորքերի տեղակայումն Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի տարածքում «կամեցողների կոալիցիայի» զորքերի հայտնվելը կտրականապես անընդունելի է. դրանք Մոսկվայի կողմից կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա այդ ինչ-որ զորքերը հենց այս «կամեցողների կոալիցիայից» գլխավորելու են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այդ ամենն, իհարկե, արտաքին ռազմական միջամտության բացահայտ պլան է. հենց այդպես դա պետք է անվանել։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների զորքերի տեղակայումը ցանկացած պատրվակով սպառնալիք կներկայացնի ՌԴ անվտանգության համար, և այդ զորքերը «կհամարվեն օրինական ռազմական թիրախներ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարին հռչակագիր են ստորագրել մարտական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժեր տեղակայելու մտադրության մասին։

Ստորագրումը տեղի է ունեցել Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում։

«Կամեցողների կոալիցիան» տասնյակ երկրներից բաղկացած դաշինք է, որը ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ի թիվս այլ բաների, այս կոալիցիայում քննարկում են Ուկրաինայի տարածքում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին