Ռուբիոն հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

Նախարարները քննարկել են կարևորագույն հանքանյութերի հետազոտման, արդյունահանման և վերամշակման ոլորտում երկկողմ համագործակցության պաշտոնականացումը:

 Նրանք ողջունել են նախագահ Թրամփի և վարչապետ Մոդիի միջև ձեռք բերված առևտրային համաձայնությունը: Երկու առաջնորդներն ընդգծել են ժողովրդավարությունների համատեղ աշխատանքի կարևորությունը՝ նոր տնտեսական հնարավորություններ բացահայտելու և ընդհանուր էներգետիկ անվտանգության նպատակներն առաջ մղելու համար:

 «Պետքարտուղար Ռուբիոն և նախարար Ջայշանկարը եզրափակել են իրենց հանդիպումը՝ արտահայտելով իրենց հանձնառությունը՝ ընդլայնելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը Քառյակի (Quad) միջոցով: Նրանք նշել են, որ բարգավաճ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը շարունակում է կենսական նշանակություն ունենալ մեր ընդհանուր շահերի առաջմղման համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Մոդին համաձայնության են հասել. ԱՄՆ-ն կնվազեցնի Հնդկաստանից ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Մոդին իր հերթին X սոցիալական հարթակում հայտարարել է, որ շատ ուրախ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն օգոստոսին Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանեց 50% մաքսատուրք, այդ թվում՝ 25% պատժիչ մաքսատուրք Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ