ՔԿԱԳ ծառայությունները ամբողջությամբ թվայնացվել են, քաղաքացիները կարող են օգտվել առցանց․ Գալյան

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության կողմից մատուցվող ծառայությունները ամբողջությամբ թվայնացվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ թվայնացման արդյունքում քաղաքացիները հնարավորություն ունեն առանց տանից դուրս գալու, հեռախոսի կամ այլ սարքի միջոցով օգտվել ՔԿԱԳ-ի հիմնական ծառայություններից՝ նույնականանալով «esem» համակարգի միջոցով։

«ՔԿԱԳ գործակալությունն իրականացնում է այնպիսի ծառայություններ, որոնք վերաբերում են գրեթե բոլոր քաղաքացիներին՝ ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման, երեխայի ծննդի գրանցման, ինչպես նաև անվանափոխության գործընթացներ։ Այս բոլոր ծառայություններից քաղաքացիներն այժմ կարող են օգտվել օնլայն եղանակով»,– նշեց Սրբուհի Գալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ էլեկտրոնային համակարգը գործարկվել է վերջերս, և թեև դեռևս լայնածավալ իրազեկման արշավ չի իրականացվել, արդեն իսկ արձանագրվել են առցանց գրանցումների կոնկրետ թվեր։

«Այս պահին ունենք ամուսնության 173 օնլայն գրանցում, երեխայի ծննդի՝ 66 առցանց գրանցում, հայրության ճանաչման՝ 3 դեպք, անվանափոխության՝ 2 առցանց դիմում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներ, որոնք թվով քիչ են»,– ասաց նախարարը։

Հայերեն Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը