Ոսկեհասկը նոր սպորտային համալիր ունի

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրում փետրվարի 3-ին շահագործման հանձնվեց նոր սպորտային համալիր, որը շուրջ 600 քմ տարածք ունի և նախկինում կիսավեր վիճակում է եղել։ Շինարարական և վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականից։

Բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքային ղեկավարներ, պաշտոնյաներ ու հյուրեր։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարզական ենթակառուցվածքների զարգացումը և նրանց ազդեցությունը երիտասարդների առողջ ապրելակերպի ձևավորման վրա։ Նա նշեց, որ նման նախաձեռնությունները կնպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանն ու բնակավայրերի զարգացմանը։

«Շատ կարևոր օր է բոլորիս համար, այսպիսի կենտրոնի գործունեությունը առողջ ապրելակերպի, սպորտի զարգացման նախապայման է։ Այս համալիրի բացումը պետության, համայնքի, գյուղի բնակիչների համագործակցության լավագույն օրինակ է, իսկ նմանատիպ ձեռնարկների արդյունքում կզարգանա բնակավայրը, համայնքն ու երկիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց մարզպետը։

Մարզադպրոց ունենալու գաղափարը նախաձեռնել են ինչպես արտերկրում, այնպես էլ Ոսկեհասկում բնակվող երիտասարդները, որոնք նաև աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացմանը։ Նորաբաց մարզական կենտրոնը հնարավորություն կտա համայնքի երեխաներին և երիտասարդներին զբաղվել տարբեր մարզաձևերով՝ ունենալով համապատասխան պայմաններ։ Նախագծի արժեքը կազմել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար, որի 60 միլիոն դրամն ապահովվել է համայնքի ներդրմամբ։

Սպորտային համալիրի գործունեությունը վերահսկելու է համայնքապետարանը։

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը