Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է փոփոխել ու նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարների չափերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով բարձրաձայնված մտահոգությանը, որ 1-4 տոկոս միջնորդավճարները խոչընդոտում են անկանխիկ առևտրի անցնելուն:

«Մենք բազում ազդակներ ենք ստանում, որ դա կարող է լինել այն խնդիրներից մեկը, որը տնտեսվարողներին որոշակիորեն խոչընդոտում է: Մենք նաև նայել ենք, թե որոշակի երկրներում որքան են այդ միջնորդավճարները: Չէի ասի, թե Հայաստանում դրանք էականորեն տարբերվում են միջազգային պրակտիկայից կամ բարձր են, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր դիրքորոշումը՝ անկանխիկը խթանելու տեսանկյունից, մենք որոշակի սահմանափակումներ ենք դրել»,-ասաց Գալստյանը:

Անցյալ շաբաթվա վերջին ԿԲ խորհուրդն այս հարցի հետ կապված որոշում է կայացրել:

«Մեր դիտարկումներով՝ այժմ կախված քարտի տեսակից՝ տնտեսվարողների մոտ կա միջինում 0.9-1.8 տոկոս ծախս, որը կապված է այն ներդրումների հետ, որ արել են բանկերը՝ POS տերմինալների, տերմինալների հետ կապված լիցենզիաների ձեռքբերման հետ կապված: Մեր որոշմամբ՝ այս սահմանափակումները մարտի 1-ից կլինեն 0.5 տոկոս՝ Arca քարտերի համար, 0.9 տոկոս՝ միջազգային քարտերի համար: Visa-ն ու Master Card-ն ունեն իրենց սպասարկման վճարները, որը բացարձակ կապ չունի բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ հաշվարկներով՝ այս որոշման արդյունքում բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ:

Ըստ նրա՝ կայացրած որոշումը կլուծի տնտեսվարողների հարցը: ԿԲ նախագահը կարծում է՝ հետագա վիճակագրությունը ցույց կտա՝ անկանխիկ առևտրի համար խոչընդոտը միջնորդավճա՞րն էր, թե՞ այլ հարցեր կային:

Հայերեն

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին