Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է 2026-ի մաքսային բարեփոխումների ընթացքը

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։

ՊԵԿ նախագահը կարևորելով նիստում մաքսային բարեփոխումներին ուղղված քննարկումները՝ ընդգծել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի անշեղ բարելավումն այն  ուղին  է, որով պետք է հետևողականորեն առաջ շարժվել, միաժամանակ նվազեցնելով ոլորտում առկա հնարավոր ռիսկերը։

«Այս համատեքստում Խորհրդի աշխատանքը պետք է միտված լինի՝ բացառելու ցանկացած գործառույթ կամ իրադարձություն, որը կարող է խոչընդոտել նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, և ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով հասնել առավելագույն արդյունքի»,-շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Նիստի ընթացքում ներկայացվել են ռենտգեն պատկերների վերլուծության մոնիտորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքին։

Մաքսային բարեփոխումների շրջանակում 2026 թվականի ընթացքում նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որի ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Այն տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ստանալ արտաքին տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտահանման, ներմուծման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

«Մաքսային ոլորտի թվայնացման համատեքստում քննարկվել է նաև ցամաքային անցման կետերի թվայնացմանը միտված միջոցառումների ընթացքը։ Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա մեկ միասնական հաշվի միջոցով իրականացնել մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների գծով պարտավորությունների մարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մաքսային ոլորտում նախանշված բարեփոխումների և նոր թվային համակարգերի ներդրումն էապես կբարելավի տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կպարզեցվեն մի շարք ընթացակարգեր՝ նպաստելով արտաքին տնտեսական գործունեության զարգացմանը։

 

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից