Տնտեսություն

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել են 258 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Օգոստոսն արդեն ամփոփել ենք։ Հունվար-օգոստոսին ունեցել ենք 14․6 տոկոսով աճ։ Սա նշանակում է առաջանցիկություն նախատեսված ծրագրից, վկայում է նաև տնտեսությունում ստվերի շարունակական նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ 258 մլրդ դրամով ավել հարկային եկամուտներ են հավաքագրվել հունվար-օգոստոս ամիսներին»,- նշեց Էդուարդ Հակոբյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում