Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն չի տրվի Իսրայելի սադրանքներին և չի հարձակվի Իրանի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաքան Ֆիդանն այդ մասին  հայտարարել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ականատես ենք լինում Իսրայելի փորձերին՝ համոզելու ԱՄՆ-ին հարվածել Իրանին։ Իսրայելի այս ջանքերը կարող են լուրջ վնաս հասցնել մեր տարածաշրջանի փխրուն իրավիճակին։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ ղեկավարությունը կգործի խելամտորեն և կկանխի դա», - ասել է Ֆիդանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։

Թրամփը հիշեցրել էր, որ 2025 թվականի հունիսին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակներում՝ ասելով, որ հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի։

Ստամբուլում  հունվարի 30-ին  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ։ Նա հավելել է, որ Իրանը երբեք չի ծրագրել միջուկային զենք մշակել:

Հայերեն 中文

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները