Զելենսկին բացառել է Կրեմլում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը։ Փոխարենը, նա հրապարակայնորեն հրավիրել է Պուտինին Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է RBC-Ukraine-ն։

«Իհարկե, բացառվում է, որ ես հանդիպեմ Պուտինի հետ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես նույն կերպ կարող եմ նրան հրավիրել Կիև, թող գա։ Ես հրապարակայնորեն հրավիրում եմ նրան, եթե, իհարկե, նա համարձակվի», - լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է կառուցողական համաձայնության գալ պատերազմի իրական ավարտի շուրջ։

Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինան լուրջ է վերաբերվում պատերազմն ավարտելու անհրաժեշտությանը։ Հետևաբար, երկրի ղեկավարների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ հարմար է։

«Սակայն թե՛ Մոսկվայում, թե՛ Բելառուսում դա պարզապես անհնար է, և բացարձակապես պարզ է, թե ինչու. դրանք պետություններ են, որոնցից մեկը ագրեսոր է, որը սկսել և շարունակում է պատերազմ մեր դեմ՝ սպանելով մեզ, իսկ մյուս երկիրը այս գործողություններում նրա գործընկերն է», - նշել է Զելենսկին։

Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Միացյալ Նահանգները չէր բացառել Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում