ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Գիտակրթական միջազգային կենտրոնի «EU Bridge» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ԵՄ-ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) միջազգային ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «EU Bridge» ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ զարգացմանը և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Հայաստանի  դերակատարության ամրապնդմանը: 

Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը: Նա ընդգծեց «EU Bridge» ծրագրի իրականացման կարևորությունը ՀՀ բուհերի կարողությունների զարգացման գործում և բարի երթ մաղթեց Ծրագիրն իրականացնող կազմակերպություններին։ 

««EU Bridge» ծրագրի մեկնարկը թե՛ ժամանակին է, թե՛ կարևոր։ Հայաստանի համալսարանները գնալով ավելի ակտիվ են դառնում եվրոպական և միջազգային ծրագրերում։ Այս աճող ներգրավվածությունը բացում է նոր հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է ինստիտուցիոնալ ամուր կառույցների, հմուտ մասնագետների և արդյունավետ նախագծերի կառավարման կարողությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու կայուն և բովանդակալից մասնակցություն։ «EU Bridge» ծրագիրը մշակվել է հենց այս կարիքներին արձագանքելու նպատակով։ Որպես Ծրագրի համակարգող հաստատություն՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին հանձնառու է աջակցելու այս գործընթացին։ Միևնույն ժամանակ, մենք խորապես համոզված ենք, որ «EU Bridge»-ի հաջողությունը կախված է ամուր գործընկերությունից, համատեղ պատասխանատվությունից և բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից»,- ասաց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:

Ողջույնի ելույթներով հանդես եկան ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, «Erasmus+»-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մարիանա Սարգսյանը:

«EU Bridge» ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը նշեց, որ Ծրագիրն ուղղված է բուհերի դասախոսական կազմի, հետազոտողների, վարչական աշխատակիցների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում կմշակվի եվրոպական նախագծերի կառավարման մասնագիտացված ուսումնական ծրագիր, կստեղծվի Պիլոտային ակադեմիա, սոցիալական նորարականության լաբորատորիա և գործնական մոդելավորման վրա հիմնված ուսուցման միջավայր։

«EU Bridge» երկամյա ծրագիրը համաֆինանսավորում է ստացել ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում և իրականացվելու է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Հայաստանից Եվրասիա միջազգային համալսարանի, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, Իսպանիայից Մուրսիայի համալսարանի և «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ-ի, Իտալիայից Տուշայի համալսարանի մասնակցությամբ։

Հայերեն Русский

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները

Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել