Վրաստանը և ԱՄՆ-ն քննարկել են հարաբերությունների վերագործարկումը և տարածաշրջանային կայունությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վրաստանը և ԱՄՆ-ն կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ սահմանեց մի քանի վրացի պաշտոնյայի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացումը պայմանավորված էր Վրաստանում ընդունված մի շարք օրենքներով, որոնք, ըստ Բայդենի վարչակազմի, «հակասում են ժողովրդավարության սկզբունքներին»։

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում