ՆԱՍԱ-ն հայտնել է Crew-12 առաքելությունը Միջազգային տիեզերակայան ուղարկելու ժամկետը

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն նախատեսում է Crew-12 առաքելությունը SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի միջոցով դեպի Միջազգային տիեզերակայան ուղարկել փետրվարի 11-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՆԱՍԱ-ից։

Crew-12 առաքելության կազմում են ամերիկացի աստրոնավտներ Ջեսիկա Մեյրը և Ջեք Հեթուեյը, ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Սոֆի Ադենոն։

Հունվարի 15-ին ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից։ Առաքելության անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով աստրոնավտները ստիպված եղան նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ Երկիր։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնել, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Նրանց վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում մնացել են ՆԱՍԱ-ի աստրոնավտ Քրիստոֆեր Ուիլյամսը և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը և Սերգեյ Միկաևը։

Միացյալ Նահանգներ

Վատառողջ աստրոնավտը և անձնակազմի մյուս անդամները բարեհաջող վերադարձել են Երկիր

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին