Ֆրանսիան աջակցում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Ժան-Նոել Բարո
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին։
Այս համատեքստում նա ընդգծել է պետությունների ինքնիշխանության շրջանակներում սահմանների բացման կարևորությունը՝ տարածաշրջանային կապերի ակտիվացման, ամրապնդման և բարգավաճման համար՝ ի շահ բոլոր կողմերի։