Քաղաքաշինության կոմիտեն նոր հիմքերի վրա է դրել քաղաքաշինական նորմերի մշակման և արդիականացման գործառույթները

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն սկզբունքորեն նոր հիմքերի վրա է դրել քաղաքաշինական նորմերի մշակման և արդիականացման գործառույթները՝ սկսելով ԵՄ չափանիշների տեղայնացման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

«Կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում, որով հաստատվել է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման կարգը։ Ըստ այդմ՝ սահմանվել է, որ շինարարության ոլորտում գործունեություն ծավալող կառուցապատողները կարող են ազգային նորմերին զուգահեռ՝ կամավորության սկզբունքով ընտրել և իրենց կառուցապատման ծրագրերում կիրառել նաև եվրոպական նորմերը, որոնք արդեն տեղայնացվել են»,- ասաց Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ-ում զուգահեռաբար կգործեն ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական նորմերը, իսկ որոշ ժամանակ հետո, երբ հնարավոր կլինի ամբողջությամբ անցում կատարել ԵՄ նորմերին, այդ դեպքում կգործեն միայն այդ չափանիշները։  

«Նորմերի մշակումն, առհասարակ, գիտական աշխատանք է, հետևաբար անհրաժեշտ է տիրապետել տվյալների մեծ բազայի, ունենալ համարժեք փորձառություն, վիճակագրական ցուցանիշներ, որպեսզի հնարավոր լինի որակյալ նորմեր մշակել։ Շատ երկրներ վերցնում են արդեն իսկ մշակված, փորձարկում անցած նորմերը՝ դրանք տեղայնացնելով իրենց մոտ։ Մենք նույնպես գնում ենք այդ ճանապարհով։ ԵՄ նորմերն իրենց կառուցվածքով պատասխանում են այն հարցին, թե ինչպես պետք է կառուցել՝ ի տարբերություն մեր ազգային նորմերի, որոնք այդ հարցի պատասխանը չեն տալիս ոչ ստանդարտ իրավիճակների դեպքում, հետևաբար զուգահեռաբար թարմացնում ենք մեր ազգային նորմերը»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հաստատման գործընթացում են գտնվում 25 նորմատիվատեխնիկական փաստաթղթեր։ Նախևառաջ խոսքը վերաբերում է հասարակությանը շատ հետաքրքրող մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնող նորմին։ Դրանով սահմանված է, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որպեսզի առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումների չափը։  

«Օրինակ՝ սահմանվել է պահանջ, որ շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք չեն ծառայում որպես ճանապարհ, պետք է խճապատվեն, որպեսզի շարժման կամ քամիների դեպքում բարձրացող փոշին չաղտոտի մթնոլորտը։ Պարտադիր պահանջ է, որպեսզի փոշեճնշիչ, փոշեզսպիչ սարքավորումներ կիրառվեն։ Մյուս պահանջները նույնպես վերցրել ենք միջազգային փորձից, հետևաբար երբ այդ նորմերը մտնեն ուժի մեջ, շինարարության գործոնը մթնոլորտային օդի աղտոտվածության առումով կհասցվի նվազագույնի»,- ասաց Վարդանյանը։  

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին