Հայաստան

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության»,- ասված է հաղորդագրությունում:

Իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի:

Սոցիալական ցանցի օգտատերը տարածել է տեսանյութ, որում պնդում է, որ սննդամթերքի խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» տեսակի նյութ է փչում վաճառվող մրգերի վրա: Աշխատակիցը տեսանյութում չի հերքում հնչող մեղադրանքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում