Հայաստան

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է  հսկողական աշխատանքներ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը շինարարության ոլորտում իրականացնում է լայնածավալ հսկողական միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շրջանակում ՊԵԿ հարկային ծառայողները հսկողական աշխատանքներ են իրականացնում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ՝ այցելելով շինարարական հրապարակներ։

2026 թվականի ընթացքում արդեն իսկ ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, որոնց արդյունքում  հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող։

Պետական եկամուտների կոմիտեն կրկին հորդորում է հարկ վճարողներին աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները ձևակերպել օրենքով սահմանված կարգով` գրանցելով բոլոր վարձու աշխատողներին և ամբողջությամբ հայտարարագրել փաստացի վճարվող աշխատավարձերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում