Հայաստան

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում ակտիվորեն իրականացվում են 5 բազմաբնակարան շենքի 12 մուտքի ներքին տարածքների վերանորոգման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, նախաձեռնությունն ուղղված է բնակավայրի ընդհանուր միջավայրի բարելավմանը և բնակիչների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմանների ստեղծմանը։

«Այս ծրագրի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է բնակավայրի բարեկարգման և բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների հասցեական լուծման ուղղությամբ։ Ամասիա բնակավայրի 5 բազմաբնակարան շենքի 12 մուտքի վերանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարվել էր հուլիսի վերջին, իսկ արդյունքներն ամփոփվել էին օգոստոսի 3-ին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 31 մլն 391 հազար դրամ, որից 24 մլն 891 հազար դրամը պետության սուբսիդիան է, իսկ 6 մլն 500 հազար դրամը կամ 20 տոկոսը՝ համայնքի ներդրումը»,-հավելեցին Ամասիայի համայնքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում