Քաղաքականություն

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Սահակյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Համլետ Սահակյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնի, որը զբաղեցնում էր 2024 թվականի մարտից։

Համլետ Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1982թ․ հունիսի 16-ին։

Կրթությունը

1999-2004 թթ․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Որակավորումը՝ տնտեսագետ, Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ

Այլ որակավորումներ

ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված փորձագետ հաշվապահ

ՀՀ Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից որակավորված աուդիտոր

Աշխատանքային գործունեությունը

2004-2006 թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ՝ hաշվապահ

2006-2024 թթ․ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ hարկային ծառայության ղեկավար

2024թ․ ապրիլի 2-ին նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ

Այլ գործունեություն

Փրայսուոթերհաուսկուպերս Արմենիայի / PwC/ Լավ կառավարման ծրագրի (GGF) շրջանակում հարկային խորհրդատու Համաշխարհային բանկի Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդության (STAPL) ծրագրի շրջանակում խորհրդատու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում դասընթացավար Հայ-Ռուսական համալսարանում դասընթացավար /Առարկա՝ Հարկեր/ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասընթացավար/Առարկա՝ Հարկային հաշվառում/

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում