Հայաստան

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ներկայացուցիչներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից, սեպտեմբերի 7-18-ն առաքելության անդամները հանդիպումներ կանցկացնեն կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Կողմերը կքննարկեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտմանն ուղղված հարկային վարչարարության կատարելագործումը, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրման հնարավորությունները։

Մխիթարյանն ընդգծել է ՊԵԿ-ի և ԱՄՀ-ի միջև ձևավորված երկարամյա ու արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Կողմերը վստահություն են հայտնել, որ ԱՄՀ-ի աջակցությունն ու առաջարկությունները կնպաստեն առավել արդյունավետ և թափանցիկ հարկային վարչարարության իրականացմանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում