Դանիայի վարչապետն Արկտիկայում ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հունվարի 23-ին հայտարարել է, որ կիսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի դիրքորոշումն այն մասին, որ հարկավոր է Արկտիկայում ուժեղացնել պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը»։

«Մենք համաձայն ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի ներգրավվածությունն Արկտիկայում։ Արկտիկայում պաշտպանությունն ու անվտանգությունը վերաբերում են ամբողջ դաշինքին», - հայտնել է նա սոցիալական ցանցերում։

Հունվարի 23-ին ավելի ուշ նա կմեկնի Գրենլանդիա՝ Դանիայի ինքնավար տարածք՝ հանդիպելու կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ։

Իր հերթին, Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը հունվարի 23-ին ասել է, որ դանիացի և ամերիկացի դիվանագետները հունվարի 22-ին Վաշինգտոնում ընդունել են հետագա գործողությունների պլան։

Հունվարի 21-ին Դավոսի համաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրաժարվել է Եվրոպայի մի քանի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու պլանից, քանի որ կարողացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համաձայնեցնել Գրենլանդիայի շուրջ հնարավոր համաձայնագրի հիմնական կետերը։ Նա խոստացել է ուժ չկիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Այս պլանի մանրամասների մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվել։

Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար հասանելիություն կունենա Գրենլանդիային

Հայերեն

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը