Եվրոպա

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

Բարսելոնայում բնակարանային ճգնաժամի պատճառով կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է El País-ը։

Թերթի տվյալներով՝ ցույցի ավարտից հետո ուժայինները մասնակիցներից պահանջել են ցրվել, սակայն վերջիններս սկսել են ապակե շշեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև հրկիզել են աղբամաններ։

«Ոստիկանությունը բերման է ենթարկել 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Քսանութ ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել», - նշվում է հրապարակման մեջ։

Վերջին օրերին Իսպանիայում ցույցեր են անցկացվում բնակարանային ճգնաժամի պատճառով։ Ակցիաները սկսվել են Մադրիդում տասնամյակներ շարունակ նույն բնակարանում ապրած 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարելուց հետո։ Նրա դեպքը դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, ինչից հետո ցուցարարները վրանային ճամբար են տեղադրել. նմանատիպ ակցիաները տարածվել են մյուս քաղաքներում։

Նոր ակցիաներ են տեղի են ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարության հաստատած երկու որոշում բնակարանային ոլորտին առնչվող միջոցառումների մասին։ Ցուցարարները պահանջում են նվազեցնել վարձակալության արժեքները, սահմանել անժամկետ պայմանագրեր և առգրավել այն բնակարանները, որոնք գտնվում են, այսպես կոչված, «գիշակերների ֆոնդերի» տնօրինության ներքո։

Հոկտեմբերի 3-ին ակցիաներ են անցկացվել երկրի տասից ավելի քաղաքներում։ Մադրիդում, ըստ կառավարության տվյալների, ցույցին մասնակցել է շուրջ 70 000 մարդ, թեև կազմակերպիչները հայտարարել են 500 000 մասին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի կողմից կառավարության առաջարկների մերժման պատճառով հոկտեմբերի 5-ին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում