«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
1 րոպեի ընթերցում

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նույն օրերին ժամը 10:00-20:00-ն փակ կլինի նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը:
Կարդացեք հոդվածը` Русский