Աշխարհ

ԱԷՄԳ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Սիրիայի հնարավոր միջուկային օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Սիրիայի հնարավոր միջուկային օբյեկտներին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է 2026 թվականին մուտքի հնարավորություն ստանալ Սիրիայի այն օբյեկտներ, որոնք, ենթադրաբար, կարող են ներգրավված լինել միջուկային զենքի ստեղծման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին էմիրաթական The National թերթին տված հարցազրույցում:

Իսրայելի բանակը 2018 թվականին առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքի Դեյր էզ Զոր քաղաքում 2007 թվականին ռմբակոծել է ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտոր, որն այդ ժամանակ, իբր, գտնվել է մշակման վերջնական փուլում: Այժմ ԱԷՄԳ-ն ցանկանում է վերադառնալ այդ օբյեկտ՝ տեսչական ստուգումների համար:

«Ինչպես հայտնի է, նախորդ կառավարության օրոք կատարվել են գործողություններ, որոնք կարող էին կապված լինել միջուկային զենքի մշակման հետ: Այդ ծրագրի ոչ բոլոր մնացորդներն են հաշվառվել և ստուգվել: Հույս ունենք, որ դա այդպես չէ, բայց դա կարող է լինել (միջուկային զենքի) տարածման հնարավոր աղբյուր, հատկապես ոչ ամենաանվտանգ իրավիճակում, երբ շուրջը գործում են զանազան ռազմական խմբավորումներ», - ասել է  նա:

Գրոսին Սիրիայի նոր իշխանությունների կողմից արձագանքը որակել է  կառուցողական: Նա հիշեցրել է, որ 2025 թվականին այցելել է միջուկային ծրագրի հնարավոր օբյեկտներից մեկը՝ անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ:

«Այս տարի դա կլինի մեր գլխավոր խնդիրներից մեկը», - եզրափակել է ԱԷՄԳ ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում