Մշակույթ

Թբիլիսիում կայացել է Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում կայացել է Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը

Թբիլիսիի Քաղաքային խորհրդի սրահում կայացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց մեծ արվեստագետի համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը կոչված է գեղագիտության լեզվով ժողովուրդներին և մասնավորապես` հայ ու վրաց ժողովուրդներին միմյանց կապելու բարի գործին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` ամենամյա միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև մյուս կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և վերջինիս ղեկավար Մարի Առաքելովային։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում