Ճաշակի հարց է. Միրզոյանն անդրադարձավ Թուրքիայից և ԵՄ-ից հնչած հայտարարությունների մասին ընդդիմադիրների արձագանքին

3 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի՝ Հայաստանի՝ խաղաղությանն ուղղված քաղաքականության, առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները չի համարում երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ընդգծեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով այդ հայտարարությունների վերաբերյալ ընդդիմադիրների արձագանքին:

«Իրականում ԵՄ բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, որևէ կերպ խնդրահարույց չէ, միայն ողջունել և շնորհակալություն հայտնել կարող ենք»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նկատեց. «Այդ հայտարարությունն աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը: Նաև ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ, Թուրքիայի կողմից այդ գործընթացը ողջունելն է: Չէ՞ որ ամեն ինչ չէ ուղիղ ասվում,  նաև խրախուսանք, կոչ է՝ ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ՝ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը»:

Միրզոյանը կարծում է, որ դրանում վատ որևէ բան չկա:

«Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել»,-նշեց նա:

ԱԳ նախարարը, անդրադառնալով ընդդիմադիր որոշ շրջանակների քննադատությանը, թե այդ հայտարարությունները Հայաստանին ներքին գործերին միջամտելու փորձ են, ասաց. «Ճաշակի հարց է: Հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը, նրանց՝ թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիառեսուրսների արտաքին քաղաքական ճաշակը, կարելի է բացատրել գոնե, երբ ԵՄ-ն ողջունում է և ասում, որ կաջակցեն ՀՀ-ում ժողովրդավարությանը, ասում են՝ ներքին գործերին միջամտության փորձ է, երբ Թուրքիան ասում է, որ ողջունում է խաղաղությունն ու դրանում վարչապետ Փաշինյանի դերը, ասում են՝ ներքին գործերին միջամտության փորձ է: Պարզ է չէ՞, որ այս ուժերը և իրենց տիրապետության տակ գտնվող մեդիառեսուրսներն ընդհանրապես չեն նկատում ճաշակից բխող, մյուս կողմից եկող զանազան գնահատականներ ու ուղերձներ, որոնց վրա, ես կասեի, մեծ դժվարությամբ պետք է աչք փակել և չհամարել ներքին գործերին միջամտության փորձ»,-ասաց նա:

Հայերեն العربية English Русский

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ