Վարչապետը պատրաստվում է մասնակցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության արարողությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին արժանանալու հանգամանքին՝ նշելով, որ այն իր համար մեծ պատիվ է և այդ գնահատականը թիմային աշխատանքի արդյունք է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ մրցանակի մասին տեղեկացել է հեռախոսազանգի միջոցով և այն շնորհակալությամբ ընդունել է։

«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման հեղինակավոր մրցանակի։ Այն արդյունքները, որոնք ընկած են այդ որոշման հիմքում, թիմային աշխատանքի արդյունք են՝ կառավարության, խորհրդարանական մեծամասնության և ամենակարևորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Առանց նրանց աջակցության և վստահության այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը շնորհվելու է երեք մրցանակակրի․ իրեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Աֆղանստանում կանանց կրթության ոլորտում գործունեություն ծավալող ակտիվիստին։

Վարչապետը տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչը, ըստ նրա, ընդգծում է խաղաղության առաջմղման համատեղ ջանքերը։

Հայերեն العربية English فارسی Français Русский

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 20/11/26

Նավթի գները նվազել են - 20/11/26

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Բուխարեստում մասնակցել է «Կապակցվածություն և ուժ. մրցակցություն ռազմավարական կախվածությունների միջոցով» խորագրով պանելային քննարկմանը