Մշակույթ

Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն

Հայաստանի պատմության թանգարանը ընթացիկ տարում կհյուրընկալի Բեռլինի «թանգարանային կղզու» հավաքածուների ընտրանին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։ 

«Թեման մոտավորապես վերաբերելու է հին աշխարհին և հին աշխարհի տիեզերագիտական պատկերացումներին։ Նմուշները կլինեն Բեռլինի «թանգարանային կղզու» տարբեր թանգարանների հավաքածուներից, որոնք կհամադրվեն մեր նմանատիպ ցուցանմուշների հետ»,-մանրամասնեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս ցուցադրությունը նախատեսվում է Բեռլինի «թանգարանային կղզու» Նախապատմական և վաղ պատմական թանգարանի հետ համագործակցությամբ։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ համագործակցության հուշագիրը կստորագրվի արդեն հաջորդ շաբաթ։ Այդ շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի ցուցահանդեսը Բեռլինում։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում