Ադրբեջան

Իլհամ Ալիևը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվող տնտեսական ֆորումին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։

Ֆորոմին չի մասնակցելու նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, քանի որ ինչպես հայտնել էր երկրի կառավարությունը, վարչապետը ֆորումի կազմակերպիչներից արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավեր չի ստացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում