Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026 թվականի ոլորտային առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ ՊԵԿ նախագահը կարևորելով անդրանիկ նիստի անցկացումն՝ ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշները և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում կարևորվել է ոլորտային վերլուծությունների դերի մեծացման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հարկային ռիսկերը, հատկապես, արձանագրվել են շինարարության, կաթնամթերքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։ Միաժամանակ, ռիսկերի գրանցման և գնահատման մեխնիզմների, ինչպես նաև կիրառվող մեթոդաբանության կատարելագործման նպատակով առաջարկվել է ուսուցողական ծրագրեր կազմակերպել մասնագիտական ստորաբաժանումների համար։

Նիստում անդրադարձ է կատարվել նաև խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին։ Խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ իրականացված կարգապահական վարքագծի վերլուծության արդյունքում, տվյալ ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքեր և համապատասխանաբար առաջադրվել են տուգանքներ։ Ընդգծվել է հարկ վճարողների վարքագծի հետևողական վերլուծության, ինչպես նաև նշված ծրագրերի իրագործման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հստակ շեշտադրելով հիմնական թիրախները։ Քննարկվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացին առնչվող հարցեր։ Ապրանքների հետագծելիության արդյունավետության բարձրացման  նպատակով կարևորվել է արհեստական բանականության նոր գործիքների ներդրման մեխանիզմների ակտիվ կիրառումը։

Հայերեն

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից