Հայաստան

Ալագյազ բնակավայրի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ալագյազ բնակավայրի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 12։35-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գերատեսչությունից նշում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում