Գեղարքունիքի մարզում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ընթանում է 2025-2026 թվականների ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների կազմերը, օլիմպիադայի  անցկացման ժամանակացույցը և անցկացման վայրը։

Օլիմպիադայի մարզային փուլը մեկնարկել է հունվարի 14-ին։ Առաջին օրն իրենց գիտելիքներն է ստուգել ռուսաց լեզու առարկայից երաշխավորված 84 դպրոցական։ Հունվարի 16-ին էլ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցում է քիմիա առարկայի մասով երաշխավորված 79 դպրոցական։

Հունվարի 19-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում հաղթած դպրոցականները մարզային փուլին կմասնակցեն մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, հայ գրականություն, աստղագիտություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա, կենսաբանություն, պատմություն, օտար լեզուներ, ՆԶՊ և մայրենի առարկաների մասով։ 

Առարկայական օլիմպիադայի մարզային փուլն անցկացվում է Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։

2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները կամփոփվեն 2026 թվականի փետրվարի 12-ին։ Լավագույն արդյունք ապահոված դպրոցականները օլիմպիադայի հանրապետական  փուլին մասնակցելու երաշխավորություն ձեռք կբերեն։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ