Հայաստան

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ

Բեռլինում հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կնտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված՝ «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրում ուղենշված ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ։

Գերատեսչությունից նշում են, որ զրուցակիցները նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, արձանագրել միջազգային հարթակներում ձևավորված ակտիվ փոխգործակցությունը։

Նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում