Աշխարհ

Ֆրանսիան ռազմածովային և օդային միջոցներ կուղարկի Գրենլանդիա

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ռազմածովային և օդային միջոցներ կուղարկի Գրենլանդիա

Ֆրանսիան առաջիկա օրերին Գրենլանդիա կուղարկի ցամաքային, ծովային և օդային միջոցներ՝ ամրապնդելու իր զորքերի խումբը, որը կղզի է ժամանել ավելի վաղ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունվարի 15-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիական առաջին ռազմական խումբն արդեն տեղում է և առաջիկա օրերին կամրապնդվի ցամաքային, օդային և ռազմածովային միջոցներով», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Նրա ելույթը Ելիսեյան պալատից ուղիղ հեռարձակվել է X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Մակրոնը գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հայտնելով, որ Ֆրանսիայից զինվորականների առաջին խումբն արդեն մեկնել է Գրենլանդիա՝ մասնակցելու Դանիայի և Գրենլանդիայի կողմից կազմակերպված զորավարժություններին։

«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն գործողությանը»։ Ֆրանսիական առաջին ռազմական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են։ Մյուսները կհետևեն»,- նշել էր նա։

Դաշնակից երկրները, այդ թվում Գերմանիան, Նորվեգիան և Շվեդիան, սկսել են զորքեր տեղակայել Գրենլանդիայում՝ ի նշան աջակցության Դանիային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում