Թուրքիա

Քրդական զինված խմբավորումները փորձել են Իրաքից անցնել Իրան․ Reuters

1 րոպեի ընթերցում

Քրդական զինված խմբավորումները փորձել են Իրաքից անցնել Իրան․ Reuters

Քրդական զինված անջատողական խմբավորումները փորձել են Իրաքից հատել Իրանի սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թեմայից քաջատեղյակ երեք աղբյուր հայտնել են Reuters-ին։

Աղբյուրները, որոնց շարքում կա նաև իրանցի պաշտոնյա, նշել են, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունը վերջին օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զգուշացրել է քուրդ զինյալների կողմից սահմանը հատելու մասին։

Իրանցի պաշտոնյան ասել է, որ ԻՀՊԿ-ն բախվել է քուրդ զինյալների հետ, որոնք փորձել են անկայունություն ստեղծել և օգտվել Իրանում շարունակվող բողոքի ցույցերից:

Թուրքիայի հետախուզական գործակալությունը (MIT) չի մեկնաբանել տեղեկությունը:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ զինյալներն Իրանի տարածք են փորձել անցնել Իրաքից և Թուրքիայից՝ հավելելով, որ Թեհրանը խնդրել է այդ երկրներին դադարեցնել զինյալների կամ զենքի ցանկացած տեղափոխում Իրան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում