Գյումրիում բացվեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում հունվարի 14-ին պաշտոնապես բացվեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում կազմակերպությունը զբաղվելու է կանխարգելման և երիտասարդների հզորացման ծրագրերով։

Մասնաճյուղի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ով ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, հնարավորություններին և իրականացվող ծրագրերին՝ կարևորելով «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի գործունեությունը հատկապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման և մանկալքության կանխարգելման աշխատանքներում։

Մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է մարզում մանկալքության վտանգի առաջ կանգնած ընտանիքների իդենտիֆիկացումը և այդ ընտանիքների հզորացման ու աջակցության միջոցով երեխաներին կենսաբանական ընտանիքներում պահելը։ Այն նաև կծառայի որպես ռեսուրս խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար՝ վերամիավորվելու կենսաբանական ընտանիքների հետ՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը։

«Այսօր մեզ համար իսկապես կարևոր օր է․ բացում ենք մեր չորրորդ մասնաճյուղը ՀՀ-ում։ Կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 35 տարի և իր գործունեությունը սկսել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, երբ բազմաթիվ երեխաներ մնացել էին առանց ծնողական խնամքի և կարիք ունեին ընտանիքին մոտ պայմաններում խնամքի, այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպությունը բացեց իր առաջին մասնաճյուղը Կոտայքի մարզում, և այսօր արդեն ունենք չորս մասնաճյուղ»,-լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը։

Նա հավելեց, որ Շիրակի մասնաճյուղում իրականացվելու են միայն կանխարգելման և երիտասարդների հզորացման ծրագրեր, քանի որ խնամքը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով հզորացնել խնամատար ընտանիքները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը կազմակերպել ոչ թե մանկական գյուղերի տարածքներում, այլ ինտեգրված ընտանիքներում, որոնք հետագայում կդառնան խնամատար ընտանիքներ։

Հայերեն

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը