Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

1 րոպեի ընթերցում

Սոցիալական փաթեթի շահառուների համար 2026 թվականի հունվարի 1-ից հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։

Սոցփաթեթի շահառուն կարող է նաև իր սոցփաթեթի միջոցներից վճարել իրեն փոխկապակցված անձի (հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ) ապահովագրավճարը։

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա միջոցները կարող է կանխիկացնել՝ նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը:

Կուտակված միջոցները կանխիկացնելու համար այլևս չի պահանջվում անցնել պարտադիր բժշկական զննությունը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով