Արթիկ համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց 70 նորակոչիկ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները։

Մինչ նորակոչիկների ճանապարհումը թեմական առաջնորդի կողմից հնչեց Տերունական աղոթքը և կատարվեց օրհնության կարգ։

Այնուհետև համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհավորեց նորակոչիկներին՝ մաղթելով խաղաղ, անվտանգ և անփորձանք ծառայություն, միաժամանակ ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր երիտասարդի պատիվն ու բարձր պատասխանատվությունն է։

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը