ԱՄՆ-ն ողջունել է Հալեպում հայտարարված հրադադարը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները ողջունել է Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից Հալեպի քրդաբնակ թաղամասերում հայտարարված հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։

«Միացյալ Նահանգները ջերմորեն ողջունում է Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում գիշերը ձեռք բերված ժամանակավոր հրադադարը և խորը երախտագիտություն է հայտնում բոլոր կողմերին՝ Սիրիայի կառավարությանը, Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին, տեղական իշխանություններին և համայնքային առաջնորդներին՝ այս կարևոր դադարը հնարավոր դարձրած զսպվածության և բարի կամքի համար», - նշել է նա գրառման մեջ։

Նա հույս է հայտնել առաջիկայում ավելի երկարատև անդորրի և ավելի խորը երկխոսության՝ շեշտելով համագործակցության կարևորությունը բախման փոխարեն։

«Մենք ինտենսիվ աշխատում ենք այս հրադադարը և փոխըմբռնման ոգին երկարաձգելու ուղղությամբ՝ այսօր առավոտյան ժամը 9-ի վերջնաժամկետից հետո»,- նշել է նա։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հալեպի Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերի շրջակայքում հրադադարի մասին՝ ռազմական իրավիճակը դադարեցնելու և օրենքի գերակայության ու բնակիչների վերադարձի համար ճանապարհ հարթելու նպատակով։ Նախարարությունը պահանջել է Շեյխ Մակսուդ, Աշրաֆիե և Բանի Զեյդ թաղամասերում գտնվող զինված խմբավորումներին լքել տարածքը՝ թույլատրելով նրանց կրել միայն անձնական թեթև զենք։ Սիրիայի արաբական բանակը հանձն է առել ուղեկցել և ապահովել նրանց անվտանգ անցումը երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքներ։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

Աշխարհ

Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է Հալեպում կրակի դադարեցման մասին

Հայերեն العربية English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան