Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի համեմատ նվազել է 16 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի համեմատ նվազել է 16 սմ-ով

2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով նվազ է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի առաջին ութ օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 58 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում