Միացյալ Նահանգներ

Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել է ամերիկյան գործողության հետևանքով առնվազն 100 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի ՆԳՆ-ն հայտնել է ամերիկյան գործողության հետևանքով առնվազն 100 զոհի մասին

Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ԱՄՆ ռազմական ագրեսիայի հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելիոն։

Կարակասը նախկինում չէր հրապարակել զոհվածների թիվը, սակայն բանակը հրապարակել էր իր 23 զոհվածների անուններից բաղկացած ցուցակը։ Վենեսուելայի պաշտոնյաները հայտարարել են, որ Մադուրոյի անվտանգության ուժերի մեծ մասը սպանվել է «սառնասրտորեն», իսկ Կուբան հայտարարել է, որ Վենեսուելայում իր ռազմական և հետախուզական ծառայությունների 32 անդամ է սպանվել։

Կաբելիոն հայտնել է, որ ամերիկյան ուժերի գործողությունների ժամանակ նախագահ Նիկոլաս Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որը ձերբակալվել էր նրա հետ, ամերիկյան ռմբակոծության ժամանակ գլխի վնասվածք է ստացել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում