«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում անցել է 1 մլրդ դոլարի շեմը

1 րոպեի ընթերցում

Օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի գիտաֆանտաստիկ «Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում անցել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, սա Քեմերոնի արդեն 4-րդ ֆիլմն է, որը կարողանում է հաղթահարել 1 մլրդ դոլարի շեմը։

Walt Disney Studios ընկերությունը հունվարի 4-ին հայտարարել է, որ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում տոմսերի վաճառքից գոյացրել է 1․03 միլիարդ ԱՄՆ դոլար։

«Ավատար․ կրակ և մոխիր» ֆիլմը երրորդն է «Ավատար»-ի ֆիլմերի շարքում։ Առաջին ֆիլմը՝ «Ավատար»-ը էկրաններ էր բարձրացել 2009 թվականին՝ կարողանալով համաշխարհային վարձույթում վաստակել 2,9 մլրդ դոլար՝ դառնալով պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը։ Դրանից 13 տարի անց՝ 2022 թվականին վարձույթ էր դուրս եկել երկրորդ ֆիլմը՝ «Ավատար․ ջրի ճանապարհը», որը վաստակել էր 2,3 մլրդ դոլար, ինչպես նաև արժանացել էր Օսկարի «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ»-ի անվանակարգում։

Ջեյմս Քեմերոնի առաջին ֆիլմը, որն ամբողջ աշխարհում վարձույթից վաստակել էր 2,3 մլրդ դոլար, 1997 թվականին դուրս եկած «Տիտանիկ»-ն էր։

Հայերեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը