Հայաստան

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում հունվարի 4-ի ցերեկը, hունվարի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղմամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում