Պեսկովն «անմտություն» է անվանել Պուտինի նստավայրի վրա ուկրաինական հարվածների հերքումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արևմտյան լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հերքումը «լիակատար անմտություն է», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իսվեստիա» պարբերականը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերով նման զանգվածային հարվածի դեպքում լրացուցիչ ապացույցներ անհրաժեշտ չեն։

«Զելենսկին ինքը փորձում է հերքել դա, և շատ արևմտյան լրատվամիջոցներ, աջակցելով Կիևի վարչակարգին, սկսում են պատմություններ հորինել, թե, իբր, դա տեղի չի ունեցել։ Սրանք լիակատար անմիտ պնդումներ են», - ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։

Բացի այդ, Կրեմլի խոսնակը Պուտինի նստավայրի վրա հարձակումը որակել է որպես ահաբեկչական։

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ուկրաինական ուժերն ԱԹՍ-ներով հարձակում են իրականացրել Նովգորոդի մարզում գտնվող Պուտինի նստավայրի վրա։ Դիվանագետի խոսքով՝ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 91 անօդաչու թռչող սարք։ Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս հայտարարությունն անվանել էր Ռուսաստանի «հերթական սուտը»՝ նշելով, որ դա պատրվակ է Կիևին նոր հարվածներ հասցնելու համար։

Միացյալ Նահանգներ

Զելենսկին հերքել է Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրին ուկրաինական հարվածների մասին

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար