«Նոր գիրք»-41/25. Լևի, Ուինքլեր, Մալան, Պենակ

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Մարկ Լևի, «Ստվերներին տիրացողը»

Կյանքի որոշ անմոռաց պահեր ապրելու համար ի վերջո շատ քիչ բան է պետք մեզ:

Հետաքրքրաշարժ և հուզիչ վեպ առաջին սիրո, ընկերության և երազանքների մասին: «Ստվերներին տիրացողը» մի տղայի մասին է, որը մեծանում է յուրահատուկ շնորհով. նա կարող է տիրանալ ուրիշների ստվերներին, որոնք էլ նրան գաղտնիքներ են վստահում:

Հերոսն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ իր կարողությունները կարող են օգտագործվել ի բարօրություն մարդկանց, պարզապես պետք է կամք դրսևորել: Նա նաև հասկանում է, որ դեռ ուշ չէ մանկության երազանքները իրականացնելու համար՝ թույլ չտալով կորցնել հավատը իր երազանքների և սիրո նկատմամբ: Թարգմանիչ՝ Նվարդ Վարդանյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 Մանկապատանեկան գրականություն. Մարտեն Ուինքլեր, Էլիզա Մալան, «Փոքրիկ տղան, որը կորցրել էր քունը»

Արդեն ուշ է, բայց Մարտենը քնել չի կարողանում։ Մարտենի թավշյա խաղալիք հովազը մռլտում է և խոսում նրա հետ։ Արդյո՞ք նա լավ խորհուրդներ է տալիս քնելու համար։ Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 Փաստավավերագրական գրականություն. Դանիել Պենակ, «Վեպ կարդալու պես»

«Վեպ կարդալու պես» էսսեն ժամանակակից ֆրանսիացի գրող և մանկավարժ Դանիել Պենակի երկարամյա փորձառության և մտորումների արդյունքն է։ Հեղինակը, հրաժարվելով կարծրատիպային ընկալումներից, առաջարկում է ծնողներին և մանկավարժներին, յուրահատուկ տասը կանոնի հետևելով, նոր և առավել անկաշկանդ մոտեցում ունենալ գրքի նկատմամբ, իսկ կարդալու պարտականությունից զատ՝ գիրքը կոչված է լինել երեխայի կյանքի կենդանի ուղեկիցը, որի հետ կարելի է ընկերանալ, նաև վիճել ու գժտվել, իսկ հետո կրկին հաշտվել ու մտերմանալ անկրկնելի ապրումների ու բացահայտումների ճանապարհին։ Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նաիրա Մանուկյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

 

 

 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն