Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել նախարարությունում խոշոր չափի գումարի հափշտակության մասին լուրի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում տարածված լուրերի վերաբերյալ նախարարությունում խոշոր չափի գումարի հափշտակության դեպքի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իշխանություն» լրատվականը հոդված է հրապարակել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունում խոշոր չափերով հափշտակության դեպք է գրանցվել։ Ըստ լրատվամիջոցի տարածած տեղեկության՝  մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանի և Վահագն Ազիզյանի նկատմամբ՝ խոշոր չափերի խարդախության, ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով՝ որպես պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության համար:

ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանման մեջ ասված է.

«Ի պատասխան ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ հոդվածում հիշատակված անձանցից միայն մեկն է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ, որը դեռևս 2023 թվականից չի հանդիսանում նշված համակարգի աշխատակից։

Ինչ վերաբերում է հոդվածում նշված մյուս անձին, ապա ՀՀ արդարադատության նախարարությունում և նախարարությանը ենթակա մարմիններում նման աշխատակից չի եղել և չկա։

Անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու, քրեական վարույթի ընթացքի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ հարցերը գտնվում են վարույթն իրականացնող իրավասու մարմինների տիրույթում, ուստի խնդրում ենք այդ հարցերով դիմել համապատասխան մարմիններին։

Նշենք նաև, որ վերոնշյալ տեղեկատվությունը փոխանցվել է սկզբնաղբյուր լրատվամիջոցին, սակայն հրապարակման մեջ այն ամբողջությամբ չի արտացոլվել»։

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք