Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

1 րոպեի ընթերցում

Տոնական մթնոլորտում՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ, վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»Qq-ը, մոտ 28 մետր բարձրությամբ տոնածառը բնական ճյուղերից է։

Տոնական միջոցառման բացման պատիվը տրվեց Գյումրու փողային նվագախմբին, որից հետո ելույթ ունեցավ «Դեղձանիկ» վոկալ-գործիքային անսամբլը։

Գյումրու փոխքաղաքապետ, Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն։

«Միասին կանգնած ենք նոր տարվա շեմին՝ լի սպասելիքներով, հավատով և հույսով։ Այս լույսերը պարզապես զարդարանք չեն, դրանք մեր միասնականության վկան են, մեր տոկունության ու հավատարմության վաղվա օրվա հանդեպ»,- նշեց Ավետիս Առաքելյանը։

Միջոցառումը ուղեկցվեց հրավառությամբ ու համերգով։

Հայերեն

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը