Մադուրոն հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Վենեսուելային մեծ աջակցության մասին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ hանրապետությունը ստանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճնշող աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Անվտանգության խորհուրդը վիթխարի աջակցություն է ցույց տալիս Վենեսուելային և պաշտպանում է ազատ նավարկության և ազատ առևտրի իրավունքը», - նշել է Մադուրոն Կարակասի Սուրբ  Ծննդյան տոնավաճառ այցելության ժամանակ, որը հեռարձակել է Venezolana de Televisión հեռուստաալիքը: 

Պետության ղեկավարը ԱՄՆ-ի կողմից նավերի զավթումն անվանել է ծովահենություն և հայտարարել, որ «ոչ ոք չի կարող հաղթել» Վենեսուելային։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Կարիբյան ծովում ԱՄՆ աճող ռազմական ներկայության և վենեսուելական նավթ տեղափոխող երկու լցանավերի բռնագրավման առնչությամբ, տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ Կարակասի խնդրանքով:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ

Հայերեն Русский